Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի մաեստրո, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործեր, որոնք միջազգային ճանաչում են բերել Ձեզ, հարստացրել ոչ միայն հայ երաժշտարվեստը, այլև՝ մուլտիպլիկացիան և կինոն»։

«Մեծ է Ձեր ավանդն ազգային երաժշտական արվեստի զարգացման, երաժիշտների նոր սերնդին արվեստի լավագույն ավանդույթներով ու ոգով դաստիարակելու գործում: Այդ առումով, ցանկանում եմ հատուկ ընդգծել Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը, որը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է, նրա հանդարտ-հաղթական ոգու լավագույն արտահայտությունը, հայրենիքի նկատմամբ մեր տածած սիրո ամբողջական ձևակերպումը:

Սիրելի մաեստրո, մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և անսպառ ներշնչումներ», - ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG