Մատչելիության հղումներ

Սահմանային գոտում բռնկված հրդեհը մարվել է․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է մարել:

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ զորքերի 3-րդ և 4-րդ ուղեկալների տարածքում այրվել է մոտ 320 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են ՌԴ սահմանապահ զորքերի 40 զինծառայող, «Արփի լիճ» ազգային պարկի 3 աշխատակից և Զարիշատ համայնքի 7 բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG