Մատչելիության հղումներ

Կատալոնիայում ցուցարարները կրկին փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին


Իսպանիա - Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաք Բարսելոնայում, արխիվ
Իսպանիա - Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաք Բարսելոնայում, արխիվ

Կատալոնիայում հարյուրավոր ցուցարարներ այսօր կրկին փակել են Իսպանիան Ֆրանսիայի հետ կապող մայրուղին: Նախօրեին Իսպանիայի ու Ֆրանսիայի ոստիկանական ուժերը երկու երկրների միջև սահմանի անցակետի մոտ բացել էին ճանապարհը, 16 մարդ բերման էր ենթարկվել, բայց ցուցարարները չեն նահանջում:

Ցուցարարներն իրենց ակցիաներով սատարում են Կատալոնիայի խորհրդարանի երեկվա որոշմանը: Չնայած Իսպանիայի Սահմանադրական դատարանի նախազգուշացումներին, Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել «ինքնորոշման իրավունքը կոնկրետ միջոցներով իրականացելու» առաջարկին: Սակայն ընդունված որոշումը խորհրդարանը պաշտոնապես չի գրանցել՝ խուսափելով Իսպանիայի կենտրոնական իշխանությունների հետ առճակատումից:

XS
SM
MD
LG