Մատչելիության հղումներ

Բարսելոնայում շուրջ 350 հազար ցուցարար է դուրս եկել փողոց


Շաբաթ երեկոյան Բարսելոնայում շուրջ 350 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով անկախացման շարժման կատալոնացի առաջնորդների դատավճիռների դեմ: Ցուցարարները Իսպանիայի իշխանություններին պահանջում են ազատ արձակել երկարամյա ազատազրկման դատապարտված քաղաքական գործիչներին և թույլ տալ անկախացման հանրաքվե անցկացնել։

Ցույցը շուտով վերածվել է ոստիկանության հետ բախումների, մի խումբ ակտիվիստներ քարեր, շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, նրանց անվանելով իսպանացի բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի «որդիներ», ինչին ոստիկանական ուժերը պատասխանել են ռետինե մահակներով և փամփուշտներով: Այդ բախումների ընթացքում առնվազն 15 մարդ վնասվածքներ է ստացել:

Տասնամյակներ շարունակ անկախության ձգտող երկրամասում զանգվածային ցույցերը վերսկսվեցին հոկտեմբերի 14-ին, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց Կատալոնիայի ինքնավարության համար պայքարող մոտ մեկ տասնյակ առաջնորդների:

Երկու տարի առաջ երկրամասի իշխանությունները անկախության հանրաքվե են անցկացրել, որի արդյունքներով քվեարկողների 90 տոկոսը կողմ էր Իսպանիայից անջատվելուն: Մադրիդը, սակայն, պնդում է, որ հանրաքվեն անցկացվել է օրենսդրական խախտումներով, Իսպանիայի Սահմանադրական դատարանը այն ապօրինի է ճանաչել, անկախության համար պայքարող տասնյակ առաջնորդներ ձերբակալվեցին, տեղի խորհրդարանը լուծարվեց:

Արտահերթ ընտրություններում, սակայն, վերստին հաղթանակ էին տարել անջատական ուժերը, որոնք մտադիր են անկախության հարցով նոր հանրաքվե է անցկացնել մինչև մյուս տարվա գարուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG