Մատչելիության հղումներ

Այսօր կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, նոյեմբեր, 2019թ․

Այսօր կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը: Դատական նիստը կմեկնարկի ժամը 13-ին:

Նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը և հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

XS
SM
MD
LG