Մատչելիության հղումներ

Իսպանիայում վերջին չորս տարվա մեջ 4-րդ անգամ խորհրդարան են ընտրում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Իսպանիայում այսօր խորհրդարան են ընտրում, սա արդեն չորրորդ ընտրությունն է վերջին չորս տարվա մեջ:

Վարչապետի պաշտոնակատար, Սոցիալիստական աշխատանքային կուսակցության ղեկավար Պեդրո Սանչեսը կոչ էր արել արտահերթ քվեարկություն անցկացնել, երբ ամիսներ առաջ`ապրիլին տեղի ունեցած ընտրություններից հետո խորհրդարան անցած ուժերը չէին կարողացել հաղթահարել առկա տարաձայնությունները:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն, այս քվեարկությունից հետո էլ դժվար թե երկրում կայունություն հաստատվի. թեև սոցիալիստներն, ամենայն հավանականությամբ, կրկին կստանան ձայների մեծամասնությունը, սակայն որևէ կուսակցություն չի ունենա բացարձակ մեծամասնություն`միանձնյա կառավարություն ձևավորելու համար:

Էլ ավելի մտահոգիչ է իրավիճակը Կատալոնիայում, որտեղ անկախության աջակիցները սպառնում են խոչընդոտել քվեարկությունը: Ընտրությունների ընթացքը երաշխավորելու համար այստեղ առավոտից ոստիկանության հավելյալ ուժեր են կենտրոնացվել:

Օրեր առաջ հազարավոր մարդիկ Բարսելոնայում ցույցերով և երթերով բողոք էին հայտնել Իսպանիայի թագավոր Ֆելիպեի այցի դեմ: Բարսելոնայում իրավիճակը խիստ սրվել էր այն բանից հետո, երբ Իսպանիայի գերագույն դատարանը Կատալոնիայի անջատական լիդերներին դատապարտել էր երկարատև ազատազրկման:

XS
SM
MD
LG