Մատչելիության հղումներ

Բարսելոնայում բողոքի ցույց Իսպանիայի թագավորի այցի դեմ


Իսպանիա - Կատալոնացի ցուցարարների բախումը ոստիկանների հետ, Բարսելոնա, 15-ը հոկտեմբերի, 2019թ.
Իսպանիա - Կատալոնացի ցուցարարների բախումը ոստիկանների հետ, Բարսելոնա, 15-ը հոկտեմբերի, 2019թ.

Հազարավոր մարդիկ Բարսելոնայում ցույցերով և երթերով երեկ բողոք են հայտնել Իսպանիայի թագավոր Ֆելիպեի այցի դեմ:

Ֆելիպեն Կատալոնիայի երկրամասի մայրաքաղաք է ժամանել թագուհի Լետիցիայի և երկու դստրերի ուղեկցությամբ:

Թագավորը և նրա ընտանիքը մասնակցել են երիտասարդ տաղանդներին պարգևատրելու հանդիսավոր արարողությանը:

Թագավորի այցի ընթացքում ոստիկաններն անվտանգության ապահովման աննախադեպ խիստ միջոցներ են ձեռնարկել:

Բարսելոնայում իրավիճակը խիստ սրվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի գերագույն դատարանը Կատալոոնիայի անջատական լիդերներին դատապարտել է երկարատև ազատազրկման:

Առաջիկայում Իսպանիայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG