Մատչելիության հղումներ

Վարչապետ. 2019-ի սեպտեմբերին նախորդի համեմատ հիփոթեքային վարկերի թիվն աճել է 23.3 տոկոսով


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով կամ 7261 հատ վարկով: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր մեկնարկել» ,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

Նա կարևոր է համարել արձանագրել, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վարկերը աճել են 24.9 տոկոսով՝ հիշեցնելով, որ այս ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երևանում 5, մարզերում 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով:

«Ամենաուրախալին այն է, սակայն, որ օրինակ «Ազգային հիփոթեքային ընկերությունում» ներկայում նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ: Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն վարկ են վերցնում, այլև փող են աշխատում և վաղաժամկետ ազատվում հիփոթեքային վարկի բեռից» ,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG