Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված ժամը 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ «911» ծառայություն այսօր ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: