Մատչելիության հղումներ

Մայքլ Բլումբերգը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու


Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգ, արխիվ
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգ, արխիվ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեծահարուստ Մայքլ Բլումբերգը քննարկում է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու հնարավորությունը:

Մի շարք լրատվամիջոցների սեփականատեր և բարեգործ 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թվականների ընթացքում երեք անգամ անընդմեջ զբաղեցրել է Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքի ղեկավարի պաշտոնը:

Նա կարծիք է հայտնել, որ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու մասին այսօրվա դրությամբ հայտարարած քաղաքական գործիչները դժվար թե 2020-ին ի զորու լինի հաղթել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:

Բլումբերգի համոզմամբ, Թրամփը նախագահում է որպես գործարար, «բայց նրա բիզնես ծրագիրն աղետաբեր է երկրի համար»:

«Ընտրության առումով Թրամփը վտանգավոր, անխոհեմ և արմատական տարբերակ է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ ընտրությունը»,- ասել է Նյու Յորքի նախկին քաղաքապետը:

Ենթադրվում է, որ Բլումբերգն այս շաբաթվա ընթացքում կկազմի Ալաբամա նահանգում նախընտրական ներկուսակցական բանավեճերին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Մայքլ Բլումբերգը հայտնի է ոչ միայն իր բարեգործական նախաձեռնություններով: Նա ակտիվորեն մասնակցում է կլիմայի պաշտպանության միջոցառումներին և զենքի խստագույն հսկողության ջատագով է:

XS
SM
MD
LG