Մատչելիության հղումներ

Թրամփը խստորեն քննադատել է իր քաղաքական հակառակորդներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում հրավիրված հանրահավաքին, 10-ը հոկտեմբերի, 2019թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում հրավիրված հանրահավաքին, 10-ը հոկտեմբերի, 2019թ․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոտայում երեկ կայացած հանրահավաքում խստորեն քննադատել է իր քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ դեմոկրատներից նախագահի թեկնածուի հայտ ներկայացրած Ջո Բայդենին, նրա որդուն էլ որակելով «անհաջողակ»:

Դեմոկրատների նախաձեռնությամբ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսվելուց հետո սա նախագահի առաջին հանրահավաքն էր: Նա ասել է, թե հետաքննությունն իրեն միայն կօգնի հաղթել 2020 թվականի նախագահական ընտրություններում:

«Կառավարությունը տապալելու դեմոկրատների լկտի փորձը պատասխան կստանա քվեատուփերի մոտ, որի նմանը նրանք երբեք չեն տեսել այս երկրի պատմության ընթացքում»,- հազարավոր համակիրների հետ հանդիպմանը ասել է Դոնալդ Թրամփը:

XS
SM
MD
LG