Մատչելիության հղումներ

Բայդենը կառաջադրվի ԱՄՆ նախագահության թեկնածու


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հրշեջների միջազգային ընկերակցության ժողովին, Վաշինգտոն, 12-ը մարտի, 2019թ.
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հրշեջների միջազգային ընկերակցության ժողովին, Վաշինգտոն, 12-ը մարտի, 2019թ.

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու մասին:

«Մենք պայքարում ենք այս ժողովրդի հոգու համար», - հայտարարել է Բայդենը հատուկ տեսաուղերձում, որով հայրենակիցներին կոչ է արել մերժել ներկայիս հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման հնարավորությունը:

Ջո Բայդենը 2009-17 թվականներին Բարաք Օբամայի նախագահության օրոք է զբաղեցրել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:

1973-2009 թվականներին Բայդենը ԱՄՆ Սենատում ներկայացրել է Դելավերի նահանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG