Մատչելիության հղումներ

Փհենյանը հրապարակավ վիրավորել է Ճապոնիայի վարչապետին


Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբե, արխիվ
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբե, արխիվ

Հյուսիսային Կորեան հրապարակավ վիրավորել է Ճապոնիայի վարչապետին և պնդել, թե նա երազել անգամ չի կարող Փհենյան ոտք դնելու մասին:

«Շինձո Աբեն ապուշ է, քանի որ այնպիսի մեծ աղմուկ է բարձրացրել հրթիռային մեր վերջին փորձարկումների առիթով, ասես միջուկային մարտագլխիկներն ընկել են Ճապոնիայի տարածք», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի պետական գործակալությունը, մեջբերելով երկրի՝ Ճապոնիայի հարցերով դեսպանի խոսքերը:

Ճապոնիայի վարչապետը շաբաթասկզբին վճռականորեն քննադատել էր Փհենյանի վերջին հրթիռային փորձարկումները, միաժամանակ պնդել, թե պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ առևանգված ճապոնացիների ճակատագիրը քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG