Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան հրթիռների նոր փորձարկումներ է իրականացրել


Հարավային Կորեայի հեռուստատեսությունը հաղորդում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին, Սեուլ, 2-ը հոկտեմբերի, 2019թ․
Հարավային Կորեայի հեռուստատեսությունը հաղորդում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին, Սեուլ, 2-ը հոկտեմբերի, 2019թ․

Հյուսիսային Կորեայի անմիջական հարևանները խստորեն քննադատում են Փհենյանի կողմից անցած գիշեր իրականացված հթրիռային փորձարկումները:

Հարավային Կորեայի զինված ուժերի բարձրաստիճան սպաների պնդմամբ՝ խոսքն, ըստ ամենայնի, սուզանավից արձակված բալիստիկ հրթիռի մասին է:

Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ փորձարկումները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Ճապոնիայի իշխանությունների հաշվարկներով՝ հյուսիսկորեական բանակը այսօր առնվազն երկու հրթիռ է արձակել:

«Մենք Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարենք և կքննարկենք ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն միջոցները, որ անհրաժեշտ է ձեռնարկել: Այս հարցում մենք շարունակում ենք համագործակցել միջագային հանրության, մասնավորաբար՝ Միացյալ Նահանգների հետ», - Տոկիոյում հրավիրված ասուլիսի ընթացքում այսօր առավոտյան հայտարարում էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

XS
SM
MD
LG