Մատչելիության հղումներ

«Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է


«Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Նշվում է, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացված տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է, և տրվել է 6-ամսյա ժամկետ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG