Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «մեծ սխալ» է որակում Իրանի կողմից ուրանի հարստացման գործողությունների ընդլայնումը


Իրան - Նոր ցենտրիֆուգներ Նաթանզի միջուկային կայանում, 4-ը նոյեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանի կողմից ուրանի հարստացման գործողությունների ընդլայնումը «մեծ սխալ է»:

Պաշտոնական Թեհրանը, հիշեցնենք, հայտնել է, որ սկսելու է ուրան պարունակող գազով լիցքավորել 1044 նոր ցենտրիֆուգներ, ինչը արգելված էր 2015 թվականի միջուկային պայմանագրով։

Երեկ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ Իրանը որևէ լուրջ պատճառ չունի ուրանի հարստացման ծրագիրն ընդլայնելու համար, և այդ գործողությունները միայն խորացնում են Իրանի տնտեսական ու քաղաքական մեկուսացումը։

Միացյալ Նահանգները 2018 թվականի մայիսին դուրս է եկել 2015-ի պայմանագրից և վերականգնել ու է՛լ ավելի է խստացրել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները:

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակ է հետապնդում:

XS
SM
MD
LG