Մատչելիության հղումներ

Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել


Իրանի ատոմային էներգիայի գործակալության տնօրեն Ալի Աքբար Սալեհի, արխիվ

Իրանը այսօր ուրանի հարստացման համար նախատեսված 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել: Այդ մասին երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության տնօրեն Ալի Աքբար Սալեհին:

«Մենք այսօր երեք տասնյակ նոր կատարելագործված ցենտրիֆուգներ ենք գործարկել: Մենք չէինք ցանկանում դիմել նման քայլի, սակայն Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ այլընտրանքի հնարավորություն չի տալիս», - ասել է Սալեհին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ վերջին ամիսներին ուրանի հարստացման ծավալները Իրանում աճել են շուրջ 10 անգամ: «Այս գործողությունները վկայում են Իրանի հնարավորությունների և հաստատակամության մասին», - նշել է Սալեհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG