Մատչելիության հղումներ

Ռուս և թուրք զինծառայողները երկրորդ անգամ համատեղ պարեկություն իրականացրեցին Սիրիայի հյուսիսում


Սիրիա - Ռուս և թուրք զինծառայողները համատեղ պարեկություն են իրականացնում Այն-ալ-Արաբում, 5-ը նոյեմբերի, 2019թ․

Ռուսաստանի և Թուրքիայի բանակային ստորաբաժանումները երեկ երկրորդ անգամ համատեղ պարեկային ծառայություն իրականացրեցին Սիրիայի հյուսիսում` կյանքի կոչելով երկու շաբաթ առաջ Սոչիում նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև կնքված համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․ - «Թուրքական և ռուսական ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ, ավարտեցին ցամաքային երկրորդ պարեկությունը Եփրատ գետից արևելք ընկած շրջանում: Այն-էլ-Արաբ քաղաքի մերձակայքում իրականացված հերթապահությանը մասնակցել է ութ միավոր զրահատեխնիկա՝ չորս միավոր յուրաքանչյուր կողմից: Ռուս-թուրքական համատեղ պարեկության երթուղու ընդհանուր երկարությունը 73 կիլոմետր է կազմել»:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրության մեջ, սակայն, շրջանցել է պարեկության ընթացքում տեղի ունեցած միջադեպը: Քոբանի քաղաքում տեղի բնակիչները` հիմնականում մի քանի տասնյակ քուրդ երիտասարդներ, քարկոծել են համատեղ ռուս-թուրքական շարասյունը: Միջադեպի տեսանյութը երեկոյան կողմ տարածեց Reuters գործակալությունը:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG