Մատչելիության հղումներ

Էսպեր․ Ամերիկյան լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղևորվում Սիրիա՝ պաշտպանելու նավթահորերը


ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, արխիվ

Ամերիկյան ուժերն այժմ ուղևորվում են Սիրիա՝ նավթահանքերը պաշտպանելու ոչ միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների հնարավոր հարձակումներից, այլ նաև սիրիական բանակի կամ ռուսական ուժերի հնարավոր գրոհից: Այդ մասին առաջին անգամ ուղիղ կերպով հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:

Երկուշաբթի օրը Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ Էսպերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ոստիկանի դեր ստանձնել Սիրիայում, ու չնայած դրան՝ ամերիկյան լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղևորվում Սիրիայի արևելք՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նավթահորերը պաշտպանելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG