Մատչելիության հղումներ

Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում կուտակված է 250 ավտոմեքենա


Բեռնատարներ ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ
Բեռնատարներ ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և բաց մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ Հայաստանի ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG