Մատչելիության հղումներ

Ուժի մեջ մտավ ինտերնետի մասին Ռուսաստանի նոր օրենքը


«Ռոսկոմնադզոր» վարչությունն արգելափակել է Wikipedia կայքի հոդվածը Ռուսաստանի մասին
«Ռոսկոմնադզոր» վարչությունն արգելափակել է Wikipedia կայքի հոդվածը Ռուսաստանի մասին

Այսօրվանից ուժի մեջ է մտել համացանցի մասին Ռուսաստանի վիճահարույց օրենքը:

Քննադատների համոզմամբ, կառավարությունը կարող է «Ինքնիշխան ինտերնետի մասին օրենքը» գործադրել առցանց ակտիվությունը զսպելու նպատակով:

Օրենքի պաշտպանների համոզմամբ, այն կխթանի համացանցի ռուսական տիրույթի՝ «ռունետի» անկախությունը:

Օրենքի ջատագովների կարծիքով, «Ինքնիշխան ինտերնետի մասին օրենքը» թույլ կտա պաշտպանել Ռուսաստանի համացանցը հնարավոր կիբերհարձակումներից:

Մինչդեռ, քննադատները ենթադրում են, որ «Ռոսկոմնադզոր» գործակալությունն ամբողջական հսկողության տակ կառնի համացանցը, ինչը կհանգեցնի աննախադեպ գրաքննության:

XS
SM
MD
LG