Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները․ «Ըստ էության»


Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների վերաբերյալ բանավիճում են «Ազատության» «Ըստ էության» հաղորդման հյուրերը՝ ՀՅ Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունից՝ Հովհաննես Սահակյանը, Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից՝ Վլադիմիր Վարդանյանը, և իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ստորև՝ հատված բանավեճից․

Արծվիկ Մինասյան․ - Այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի նկատմամբ, հանդեպ, առնչությամբ, իրավական խայտառակություն է և իրավական պետության հետ որևէ աղերս չունեցող գործընթաց է: Պատճառը Սահմանադրական դատարանը քաղաքական իշխանության կողմից վերցնելու, նվաճելու գործընթացն է, պատրվակները՝ բազմաթիվ, սկսած՝ Ռոբերտ Քոչարյանի գործից, ավարտված՝ էնտեղ ինչ-որ տարածքի սեփականաշնորհման․․․

«Ազատություն»․ - Այո, նոտարական գրասենյակ:

Մինասյան․ - Եվ չի թաքցրել քաղաքական իշխանությունը, էս նպատակը հրապարակային ասել է: Հիմա, ինչ մեթոդներ են կիրառվում․ արդեն էս պահի դրությամբ առնվազն հինգ-վեց մեթոդ փորձ է արվել, սկսած՝ Վահե Գրիգորյան օպերացիայից, շարունակությամբ՝ Ազգային ժողովին ներքաշելով էս վատ երևույթի մեջ և նսեմացնելով Ազգային ժողովի դերը, նշանակությունը, քրեական գործեր հարուցելով և ընտանիքի անդամներին ներքաշելով էս գործերի մեջ:​

Հովհաննես Սահակյան․ - Եթե կա որևէ խախտում Արսեն Բաբայանի հետ կապված և ընդհանրապես Սահմանադրական դատարանի նախագահի ընտրվելու էս փաստերի հետ կապված, իհարկե, քրեական գործ է հարուցված, և գործը կքննվի, և առավել մանրամասներին մենք կտեղեկանանք, այստեղ կարելի է ընթացակարգային որոշակի խախտումների մասին խոսել՝ «Մալբըրի» համակարգ երբ տեղադրեցին, ինչ արին: Էսօր նմանատիպ խախտումներ ոչ միայն կան, այլ նույնիսկ թղթերը կորցնում են, ճղում-պատռում են, չգիտեմ, և այլն, և այլն, հա՞, կարող են լինել նման դեպքեր, կամ, չգիտեմ, մուտքագրման ամսաթվերը շփոթեն: Սա համարել որպես հանցակազմ և Քրեական օրենսգրքով դասակարգել՝ սա, իհարկե, խայտառակություն է:​

«Ազատություն»․ - Այսինքն, տարածված է ընդհանրապես պետական ապարատում նման բան:​

Սահակյան․ - Գիտե՞ք, եթե պետական ապարատում երբ որ աշխատում ես, հնարավոր են նման դեպքեր, դա պետք չի, չգիտեմ, հա՞․․․ Բայց միևնույն ժամանակ մոռանում են, որ իրենց թիմի ղեկավարը դատարանները շրջափակելու մասին ուղիղ հայտարարություն է անում և ամբողջ դատական համակարգի դատավորներին ասում է վնգստացող դատավորներ: Փորձել հեղինակազրկել՝ այո, բերում է նրան, որ այսօր տեղի է ունենում այն, ինչ որ Սահմանադրական դատարանի շուրջ:

Վլադիմիր Վարդանյան․ - Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ հրապարակայնորեն, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական պետությունը այլընտրանք չունի և չպետք է ունենա, մեկ: Երկրորդը՝ պարոն Մինասյան, խոսում եք իրավական բեսպրեդելի մասին, իրավախախտումից իրավունք չի ծնվում, հիմա նայեք՝ Սահմանադրությունը 2015-ին նախաձեռնող խումբը բերեց, ասեց՝ «սա շատ ավելի լավն է, քան էն, ինչ որ մենք ունենք, սա ելք է Հայաստանի Հանրապետության համար, սա լուծում է, խորհրդարանական կառավարման տարբերակը այլընտրանք չունի, Սահմանադրական դատարանի ձևավորման այս տարբերակը այլընտրանք չունի»: Հավատացին, գնացին, քվեարկեցին, ընդունվեց, ի՞նչ տեղի ունեցավ՝ ընդամենը մի քանի օր առաջ նույն այդ թիմը ըստ էության կասեցրեց այդ Սահմանադրության հիմքում ընկած նորմերից մեկի գործողությունը մինչև 2035 թվականը: Դեռ ավելին, ես նույնիսկ քրեաիրավական ասպեկտին չեմ ուզում անդրադառնալ, ես սահմանադրական բարոյականության ասպեկտին եմ ուզում անդրադառնալ․ Դուք գիտե՞ք, որ սահմանադրական այս նորմը, Սահմանադրությունը այն տեսքով, որը նախատեսված է ձեր իսկ կողմից նախաձեռնված Սահմանադրության մեջ, ուժի մեջ է մտնելու միայն 2037 թվականին՝ միայն 2037 թվականից հետո մենք ունենալու ենք այնպիսի դատարան, որը նախատեսված է այդ Սահմանադրության մեջ:​

Արթուր Սաքունց․ - Բոլոր գործողությունները, որ կատարվել են Սահմանադրության ընդունման և Սահմանադրական դատարանի այդ նախագահի և այլն, դրանք բոլորը վստահելի չեն: Հետո, եթե վստահելի լինեին, հեղափոխություն չէր լինի: Այստեղ կարևոր հանգամանքն է՝ հեղափոխությունը ենթադրում էր, որ գոնե մարդիկ, որոնք մասնակից են եղել պետության բռնազավթմանը, նրանք պատասխանատվություն պետք է ունենան՝ հրաժարելու, ասելու օքեյ․․․

«Ըստ էության» հաղորդաշարի հոկտեմբերի 31-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG