Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը հավանություն տվեց Թրամփի իմփիչմենթի գործընթացի հետագա քայլերին


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հիմքերի քննության հետագա քայլերին։ Ընդունված նախագիծը մանրամասնում է, թե ինչ ուղղությամբ է շարունակվելու քննությունը, և սահմանում է Թրամփի փաստաբանների իրավունքները։

Փաստաթուղթն ընդունվել է քվեների 232 կողմ և 196 դեմ հարաբերակցությամբ։ Դեմ են քվեարկել բոլոր հանրապետականները և երկու դեմոկրատներ։

Կոնգրեսականները, հիշեցնենք, ուսումնասիրում են, թե արդյոք ԱՄՆ նախագահը փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ՝ ստիպելու նրան հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու դեմ, և ըստ այդմ՝ արդյոք առկա են հիմքեր Թրամփի պաշտոնանկության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG