Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում այսօր Թրամփի իմփիչմենթի գործընթացին վերաբերող բանաձև կքվեարկվի


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը դեմոկրատներն այսօր քվեարկության կդնեն նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով քննության հաջորդ քայլերը սահմանող բանաձև: Այն նպատակ ունի, մասնավորապես, ուրվագծել փակ դռների հետևում անցկացվող լսումներից հարցը հանրային բաց քննարկումների դուրս բերելու եղանակները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Սպասվում է, որ Կոնգրեսում կհարցաքննվի ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հարցերով գլխավոր խորհրդական Թիմ Մորիսոնը։ Սպիտակ տան անանուն աղբյուրը ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հայտնել է, որ Մորիսոնը հրաժարական է տալու։

Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Կոնգրես կհրավիրվի արդեն հաջորդ շաբաթ, սակայն նրա փաստաբանը CNN-ին ասել է, թե Բոլթոնը առանց ծանուցագրի չի ներկայանա Թրամփի պաշտոնանկության հարցով լսումներին։

XS
SM
MD
LG