Մատչելիության հղումներ

Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի նոր մարզպետ, Սարհատ Պետրոսյանի հրաժարականն ընդունվեց


Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 31-ը հոկտեմբերի, 2019թ․

Կառավարության այսօրվա որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և մաղթեց հաջողություններ:

Գրիգորյանը Վայոց ձորի մարզպետի պաշտոնում փոխարինեց Տրդատ Սարգսյանին: Վերջինս հրաժարական էր տվել անցած ամիս Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով Պաշտպանության նախարարության փոխգնդապետը հայտնվել էր կոմայի մեջ:

Գործադիրն այսօրվա նիստում նաև մեկ քվեարկությամբ հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որում, ըստ օրակարգի, նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից Սարհատ Պետրոսյանի հրաժարականն ընդունելու հարցն էր։

Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը վարչապետին էր ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ։

XS
SM
MD
LG