Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքը հայտարարում է երեք ցանցերի մոտ 200 օգտահաշիվ փակելու մասին


Ֆեսյբուքը հայտարարել է, որ երեք ցանցերի մոտ 200 օգտահաշիվ է փակել, որոնց օգնությամբ փորձ է արվել միջամտել 8 աֆրիկյան երկրների ներքին գործերին և որոնք առնչություն են ունեցել Միացյալ Նահանգների 2016 թվականի ընտրությունների վրա ազդելու փորձերի մեջ մեղադրվող՝ Կրեմլին մոտ համարվող գործարար, «Պուտինի խոհարար» Եվգենի Պրիգոժինի հետ:

Ֆեյսբուքից հայտնել են, թե կեղծ օգտահաշիվներն օգտագործվել են՝ թիրախավորելու համար օգտատերերին Կամերունում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Փղոսկրի Ափում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբիայում, Մադագասկարում, Մոզամբիկում, Սուդանում:

Ֆեյսբուքի կիբերանվտանգության գծով ղեկավար Նաթանիել Գլեյչերն ասել է, որ թիրախավորված աֆրիկյան երկրներում այդ ցանցերն աշխատել են տեղի բնակիչներին մոլորեցնելու համար։ Ապատեղեկատվական արշավներն ընդգրկել են տեղական իրադարձությունները և աշխարհաքաղաքական թեմաները, տարածվել են նաև ռուսաստանյան պետական լրատվամիջոցների նյութերը։

Միայն գովազդի վրա այդ կեղծ օգտահաշիվների տերերը ծախսել են շուրջ 90 հազար դոլար։

XS
SM
MD
LG