ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններին միջամտության համար մեղադրվող ռուսական Concord ընկերությունը, իր հերթին, մեղադրում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին «հանցագործության պատրանք» ստեղծելու մեջ՝ փորձելով քրեականացնել «ազատ խոսքը» ինտերնետում:
Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած դատավարության ժամանակ Concord խորհրդատվական ընկերությունը հերքեց Մյուլերի մեղադրանքները, թե սոցիալական ցանցերում գաղտնի արշավ է ֆինանսավորել Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին օգնելու նպատակով։
Concord-ը ղեկավարում է մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինը, ում «Պուտինի խոհարար» են անվանում: Այս տարվա սկզբին Պրիգոժինը հայտնվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում։
Ռուսաստանը կտրականապես հերքում է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանքը: