Մատչելիության հղումներ

Այսօրվանից առանձին շրջաններում թույլ անձրևներ են սպասվում


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում՝ հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG