Մատչելիության հղումներ

Մահացել է խորհրդային շրջանի ամենահայտնի այլախոհներից մեկը՝ Վլադիմիր Բուկովսկին


Մեծ Բրիտանիայում կյանքի 76-րդ տարում մահացել է խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի այլախոհներից մեկը` Վլադիմիր Բուկովսկին:

Բուկովսկին հակախորհրդային գործունեության մեղադրանքով շուրջ 12 տարի է անցկացրել բանտերում, հոգեբուժարաններում և աքսորավայրերում:

1976 թվականին ԽՍՀՄ իշխանությունները Բուկովկսուն փոխանակել էին Չիլիի կոմկուսի առաջնորդ Լուիս Կորվալանի հետ:

Վերջին տասնամյակներին Բուկովսկին բնակվում էր բրիտանական Քեմբրիջ քաղաքում, զբաղվում էր իրավապաշտպան և գրական գործունեությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG