Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Վանաձոր և ծանոթացել քաղաքի զարգացման ծրագրերին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Փաշինյանի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել, որտեղ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորման շրջանակում։ Թանգարանի նորոգման համար նախատեսված գումարի ծավալը կազմում է 92 մլն դրամ։

Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը։ Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին, առողջարանային ծառայությունների համար ստեղծված հնարավորություններին։ Նշվել է, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար և վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG