Մատչելիության հղումներ

Պենտագոնը հայտարարում է, որ ուժեղացնելու է ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում


Ամերիկացի զինծառայողներ Սիրիայում, արխիվ
Ամերիկացի զինծառայողներ Սիրիայում, արխիվ

Պենտագոնը հայտարարում է, որ ուժեղացնելու է Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում՝ կանխելու համար նավթային ենթակառուցվածքների վրա «Իսլամական պետության» գրոհայինների հավանական հարձակումը։

Հոկտեմբերի 24-ի այս որոշումը հաջորդել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից տարածքներից, թույլ տալով, որ թուրքական ուժերը ստեղծեն այսպես կոչված «անվտանգության գոտին»։

Ներկայումս թուրքական և ռուսական ուժերը պատրաստվում են պարեկություն իրականացնել այն շրջաններում, որոնք նախկինում ԱՄՆ զինված ուժերի և նրանց քուրդ դաշնակիցների վերահսկողության տակ էին։

Թրամփի այս որոշումը քննադատության է ենթարկվել դեմոկրատ և հանրապետական օրենսդիրների կողմից՝ այն մտավախությամբ, որ քրդական բանտերում պահվող «Իսլամական պետության» մոտ 10 հազար գրոհայիններ կարող են փախչել այդ խառնաշփոթի ժամանակ:

XS
SM
MD
LG