Մատչելիության հղումներ

Վրաստանը Ռուսաստանին է արտահանձնել հաքեր Յարոսլավ Սումբաևին


Ռուսաստանցի հաքեր Յարոսլավ Սումբաև, արխիվ
Ռուսաստանցի հաքեր Յարոսլավ Սումբաև, արխիվ

Վրաստանը Ռուսաստանին է արտահանձնել ռուսաստանցի հաքեր Յարոսլավ Սումբաևին, ով հայրենիքում մեղադրվում է Ներքին գործերի նախարարության հատուկ գործերով քննիչ Եվգենիա Շիշկինայի սպանության կազմակերպման մեջ:

Սումբաևն իրեն համարում է քաղաքական հետապնդման զոհ, Թբիլիսիի մեկուսարանից BBC-ին ուղարկած նամակում նա պնդել է, որ աշխատել է Անվտանգության դաշնային ծառայության պարտադրանքով «ի վնաս ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների տնտեսությունների»:

Սումբաևը Ռուսաստանում հետախուզման մեջ էր Ռուսական երկաթուղիների տոմսերի վաճառքով զբաղվող ընկերության վրա հաքերային հարձակման գործով: Նա նաև համառուսաստանյան և միջազգային հետախուզման մեջ էր բանկային քարտերի հետ կապված մեքենայությունների գործով: Տոմսերի գործը քննում էր Շիշկինան, ով սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին իր տան մոտ: Սպանության գործով կալանավորված է ենթադրյալ կազմակերպիչն ու հանցագործությունն իրականացնողը:

XS
SM
MD
LG