Մատչելիության հղումներ

Վրաստանը դադարեցրել է քննիչի սպանության գործով կասկածվող հաքերի արտահանձնումը Ռուսաստանին


Ռուսաստան - Քննիչներն աշխատում են Եվգենիա Շիշկինայի սպանության վայրում, Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, հոկտեմբեր, 2018թ․
Ռուսաստան - Քննիչներն աշխատում են Եվգենիա Շիշկինայի սպանության վայրում, Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, հոկտեմբեր, 2018թ․

Վրաստանի իշխանությունները դադարեցրել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քննիչ Եվգենիա Շիշկինայի սպանությանն առնչություն ունենալու մեջ կասկածվող Յարոսլավ Սումբաևի արտահանձնման գործընթացը: Այդ մասին այսօր գրել է մոսկովյան «Կոմերսանտ»-ը՝ տեղեկացնելով, որ պաշտոնական Թբիլիսին այս քայլին է դիմել Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Սումբաևն առնչություն է ունեցել հաքերային հարձակումների միջոցով երկաթուղային տոմսերի վաճառքի անօրինական սխեմայի ստեղծմանը:

Ըստ ռուսաստանցի իրավապահների, ՆԳՆ քննիչ Շիշկինան սպանվել էր տոմսերի վաճառքի շուրջ խարդախությունը բացահայտելու համար: Սումբաևը ձերբակալվել էր 2018 թվականի նոյեմբերին` Ինտերպոլի պահանջով: Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր հաքերին Ռուսաստան արտահանձնելու պահանջը: Սումբաևի պաշտպանները, սակայն, բողոքարկել են այդ որոշումը Վրաստանի Գերագույն դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG