Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի


Վրաց ոստիկաններ, արխիվ
Վրաց ոստիկաններ, արխիվ

Թբիլիսիում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի 28-ամյա Յարոսլավ Սումբաևը: Ռուսաստանի նախաձեռնությամբ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլը: Նա կասկածվում է հաքերային խումբ ստեղծելու մեջ:

Ռուսաստանում Սումբաևն ու ևս 28 հոգի մեղադրվում են երկաթուղային ու ավիաընկերությունների կեղծ տոմսեր վերադարձնելով մեծ գումարներ յուրացնելու մեջ: Այդ սխեմայով 2013-14 թվականների ընթացքում հանցավոր խումբը 17 միլիոն ռուբլի է «աշխատել»՝ դա մոտավորապես 250 հազար դոլար է կազմում:

Կասկածներ կան, որ այս մեքենայությունը բացահայտելու համար է հոկտեմբերի 10-ին, իր տան շեմին սպանվել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տրանսպորտի հարցերով ավագ քննիչ Եվգենիա Շիշկինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG