Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում վաղվանից անձրևներ և ամպրոպներ են սպասվում


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ը աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 19-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կիլոմետրերին յուրաքանչյուր օր ժամը 9-18-ը կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG