Մատչելիության հղումներ

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը


Ալան Գոգբաշյան, արխիվ
Ալան Գոգբաշյան, արխիվ

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը, հաղորդում է Երևանում Միացյալ Թագավորության դեսպանությունը:

«Պրն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Պրն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը», - հաղորդում է դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում՝ այլ մանրամասներ չփոխանցելով:

Դեյվիդ Մորանը բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության համաշխարհային տնտեսական հարցերի վարչության ղեկավարն է: Նա Միացյալ Թագավորության արտգործնախարարությունում աշխատում է 1985 թվականից, եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Շվեյցարիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և այլ երկրներում:

Երկու ամիս առաջ Միացյալ Թագավորության արտգործնախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կլինի 45-ամյա հայազգի դիվանագետ Ալան Անդրանիկ Գոգբաշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG