Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնինին՝ Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերն ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը նպաստում են տարբեր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը և ընդլայնմանը»:

«Բարձր եմ գնահատում նաև Իսպանիայի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդման գործում և լիահույս եմ, որ ապագայում ևս այն կշարունակվի:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ իսպանացի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում, խաղաղություն և բարօրություն», - ասված է շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG