Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատախազությունը կվերանայի «Բուրիսմա»-ի փակված գործը


Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան ասուլիսի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան հայտարարել է «Բուրիսմա» նավթագազային ընկերության փակված գործը վերանայելու որոշման մասին: Գործը ենթադրաբար վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հակառակորդ Ջո Բայդենին, ում որդին՝ Հանթերը նախկինում բարձր պաշտոն էր զբաղեցնում այդ ընկերությունում:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ընդհանուր առմամբ կվերանայի շուրջ 15 գործ, որոնք կապ ունեն Կիպրոսում գրանցված ընկերության հետ, այդ թվում՝ այն դրվագները, որոնցում հիշատակված է նաև Հանթեր Բայդենի անունը, հայտնել է Ռյաբոշապկան:

Ուկրաինացի պաշտոնյան հավաստիացրել է, որ այդ հարցում որևէ մեկը իր նկատմամբ ճնշում չի գործադրել՝ այդ թվում «Բուրիսմա»-ի գործով: Ռուսլան Ռյաբոշապկան ընդգծել է, որ առայժմ որևէ տեղեկություն չունի Բայդենի որդու կողմից իրավախախտումների մասին:

Դոնալդ Թրամփը հուլիսին ուկրաինացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Վլադիմիր Զելենսկուն խնդրել է հետաքննել Հանթեր Բայդենի գործունեությունը Ուկրաինայում: Հեռախոսազրույցը Միացյալ Նահանգներում ներքաղաքական սկանդալի տեղիք է տվել:

XS
SM
MD
LG