Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի նախագծին


Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունը այսօր արտահերթ նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրինագծին:

Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, եկող տարվա պետբյուջեն եկամուտների գծով կազմելու է 1 տրիլիոն 697 միլիարդ 618 միլիոն 538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 880 միլիարդ 186 միլիոն 389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182 միլիարդ 567 միլիոն 851.0 հազար դրամ:

Օրինագծով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկը 2020 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG