Մատչելիության հղումներ

Լոնդոնը կրկին չի բացառել «կոշտ Բրեքզիթի» տարբերակը


Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դրոշները
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դրոշները

Պաշտոնական Լոնդոնը կրկին հայտարարում է, որ Միացյալ Թագավորությունը հոկտեմբերի 31-ին կարող է լքել Եվրամիությունը առանց Բրյուսելի հետ ընդհանուր հայտարարի գալու: Այդ մասին այսօր Մանչեսթրում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը:

«Մենք մշտապես և հստակորեն հայտարարել ենք` մեր քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվել` Եվրամիությունը լքելու ենք հոկտեմբերի 31-ին: Մենք այժմ չենք հստակեցնում, թե ինչ ձևով է դա արվելու: Ամեն դեպքում, մենք այժմ կենտրոնանում ենք Եվրամիության հետ համաձայնություն ձեռք բերելու փորձերի վրա: Դրան զուգահեռ՝ մենք պատրաստվում ենք նաև առանց պայմանագրի Եվրամիությունը լքելու տարբերակին, քանի դա բացառել հնարավոր չէ` հոկտեմբերի 31-ը մոտենում է», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը:

XS
SM
MD
LG