Մատչելիության հղումներ

Բրյուսելը առաջարկներ է սպասում Լոնդոնից


«Բրեքզիթ»-ի հարցերով ԵՄ բանագնաց Միշել Բարնիե, արխիվ

«Բրեքզիթ»-ի հարցերով Եվրամիության բանագնաց Միշել Բարնիեն ասել է, որ Բրյուսելը Լոնդոնից սպասում է առաջարկներ, որոնք թույլ կտան գործընթացը հանել փակուղուց:

«Մենք պատրաստ ենք աշխատել, մեզ անհրաժեշտ են օրինական և իրագործելի առաջարկներ Միացյալ Թագավորության կողմից», - հայտարարել է բանագնացը:

Նա հրաժարվել է մեկնաբանել Մեծ Բրիտանիայում խորացող քաղաքական ճգնաժամը: Բրիտանիայի խորհրդարանը երեկվանից վերսկսել է աշխատանքն այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը վճռել է, որ խորհրդարանի աշխատանքի սառեցումը հակասում է օրենքին:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է, որ Բրիտանիան՝ պայմանագրով կամ առանց պայմանագրի, միևնույն է՝ հոկտեմբերի 31-ին դուրս կգա Եվրոպական միության կազմից:

XS
SM
MD
LG