Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն և գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, գրել է. - «Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր: Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործչի կարևորագույն ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման գործում»:
Հայաստանի նախագահը անցած շաբաթ ցավակցական հեռագրեր է հղել Ժակ Շիրակի ընտանիքին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին:
1995-2007 թվականներին Ֆրանսիան ղեկավարած Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին՝ 87 տարեկանում: