Մատչելիության հղումներ

Մահացել է Ժակ Շիրակը


Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակ, 2014թ.

Ֆրանսիայում 87 տարեկանում վախճանվել է նախկին նախագահ Ժակ Շիրակը: Այդ մասին France-Presse լրատվական գործակալությանը հայտնել է Շիրակի ընտանիքի ներկայացուցիչը:

Ժակ Շիրակը Ֆրանսիան ղեկավարել է 12 տարի՝ 1995-ից մինչև 2007 թվականը: Նրա նախագահության օրոք Ֆրանսիան միացել է Եվրոպայի միասնական տարադրամի գոտուն և չեղարկվել է պարտադիր զինվորական ծառայությունը:

Շիրակի կարգադրությամբ նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարուց իջեցվել է 5 տարու:

Շիրակը դեմ էր 2003 թվականին ամերիկյան ռազմական ներխուժմանը Իրաք:

1999 և 2006 թվականներին Ժակ Շիրակն այցելել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG