Մատչելիության հղումներ

Թալին-Արտենի ճանապարհին ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 14-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել


Շտապ բուժօգնության ավտոմեքենա, արխիվ
Շտապ բուժօգնության ավտոմեքենա, արխիվ

Երեկ ժամը ժամը 19:30 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին բախված են եղել Պաշտպանության նախարարության թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար՝ 3 «ԿամԱԶ» և 1 «ԶԻԼ», այնուհետև «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հակոբ Հ., ծնված 1958 թ.) բախվել է կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի կցորդիչին: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, իսկ 14 ուղևորները հոսպիտալացվել են Արմավիրի և Թալինի ԲԿ-ներ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մանե Մ.-ն (ծնված 1996թ.), Քրիստինե Ե.-ն (ծնված 2001թ.), Արայիկ Հ.-ն (ծնված 1990թ.), Մարգարիտ Ս.-ն (ծնված 1957թ.), Սուսաննա Մ.-ն (ծնված 1954թ.), Սաթենիկ Ա.-ն (ծնված 1957թ.), Հարություն Հ.-ն (ծնված 1965թ.), Արման Հ.-ն (ծնված 2003թ.) և Ռուզաննա Ա.-ն (ծնված 1989թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, իսկ Սուրեն Մ.-ն (ծնված 2003թ.), Կարինե Պ.-ն (ծնված 1980թ.), Սիլվա Խ.-ն (ծնված 1973թ.), Գայանե Ա.-ն (ծնված 1969թ.) և Արաքսյա Մ.-ն (ծնված 1989թ.)՝ Արմավիրի ԲԿ:

Սուրեն Մ.-ն և Կարինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Ռուզաննա Ա.-ն, Սիլվա Խ.-ն, Արաքսյա Մ.-ն և Գայանե Ա.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ, «Աստղիկ» և «Էրեբունի» ԲԿ-ներ: Բժիշկները Ռուզաննա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG