Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 150 անգամ, արձակվել է 1600 կրակոց․ ԼՂ ՊՆ


Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություն մամուլի ծառայությունը:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, Արցախի - Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը, նշում է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Լեռնային Ղարաբաղի ՊՆ մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ շաբաթվա ընթացքում հակառակորդը դիմել է նաև օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG