Մատչելիության հղումներ

ՊԵԿ. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հովանավորել է ոստիկանության պաշտոնյան


ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ
ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի կողմից Իրանից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխելու և իրացնելու դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գործընթացը հովանավորել է ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան: Նա, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, պարբերաբար հանդիպումներ է ունեցել Տ.Գ.-ի հետ, որոնց ընթացքում թմրամիջոցների ներկրման և իրացման ժամանակ իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տվել ու իր հովանավորչության դիմաց գումարներ է ստացել Տ.Գ.-ից:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների գնահատմամբ, հիշյալ պաշտոնատար անձի կողմից կատարվել են արարքներ, որոնք դրսևորվել են պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ինչպես նաև նրա կողմից ծառայողական պարտականությունները չկատարելով՝ շահադիտական դրդումներից ելնելով:

Որոշում է կայացվել քրեական գործի նյութերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել նոր քրեական գործ և քննչական ենթակայության կարգով ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG