Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, շաբաթ օրը սպասվում է անձրև և ամպրոպ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-27-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG