Մատչելիության հղումներ

Զապորոժիեում ռուսական ավիահարվածի հետևանքով կան վիրավորներ


Ուկրաինա, Զապորոժիեի վրա հարձակման հետևանքները, դեկտեմբերի 24,2025թ.
Ուկրաինա, Զապորոժիեի վրա հարձակման հետևանքները, դեկտեմբերի 24,2025թ.

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ դեկտեմբերի 24-ի գիշերը Զապորոժիեում ռուսական ավիահարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ։

Վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ ռուսական ուժերը իրականացրել են առնվազն երեք ավիահարված։ Վնասվել է առնվազն 13 բնակելի շենք, թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ուկրաինայի Զինված ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը դեկտեմբերի 24-ի գիշերը Ուկրաինայի վրա 116 անօդաչու թռչող սարք է արձակել։ Հաղորդվում է, որ Չեռնիգովի մարզի կարևորագույն ենթակառուցվածքների վրա թիրախավորվել են զգալի թվով անօդաչու թռչող սարքեր։ Ժամը 8:30-ի դրությամբ ՀՕՊ ուժերը խոցել են 60 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հարձակումները որակում են որպես պատերազմական հանցագործություններ: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ հարձակումներն ուղղված են ռազմական օբյեկտների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG