Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Թրամփի ելույթի գլխավոր թեման լինելու է Իրանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, սեպտեմբերի, 2019թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, սեպտեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե այսօր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի գլխավոր թեման լինելու է Իրանը:

«Մենք այժմ հսկայական ճնշում ենք գործադրում իրանցիների վրա, ավելի մեծ ճնշում, քան նրանք տեսել են երբևէ», - ասել է Դոնալդ Թրամփը լրագրողներին, հավելելով․ - «Իրանի հետ կապված շատ զարգացումներ կան, ավելին, քան լրատվամիջոցները գիտեն»:

Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո կոշտացրել է Նահանգների դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ: Անցած տարվա մայիսին Վաշինգտոնը դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

Համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրները փորձում են պահպանել գործարքը, միաժամանակ կոչ են անում Իրանին զերծ մնալ սադրանքներից՝ Պարսից ծոցում նավթակիրների վրա տեղի ունեցած հարձակումների ֆոնին, որոնց համար Արևմուտքում շատերը մեղադրում են Իրանին:

XS
SM
MD
LG