Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա


Երևանը աշնանը, արխիվ
Երևանը աշնանը, արխիվ

Հայաստանի տարածում սեպտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-27-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG